Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Համակարգիչն ու ձեր առողջությունը

Համակարգիչն ու ձեր առողջությունը

Մարդկանց հիվանդություններն ու ընտրած մասնագիտությունը ուղղակիորեն փոխկապակցված են: Օրինակ` հանքափորները, սովորաբար, տառապում են սիլիկոզներից, նրանք, ովքեր ստիպված են ամբողջ օրը ոտքի վրա կանգնել, ունենում են երակների լայնացում… Իսկ որ «ախտանիշներն» են անհարմարություն պատճառում այն աշխատողներին, ովքեր օրվա զգալի մասը կամ ամբողջ օրն անցկացնում են համակարգչի առաջ:

 

Ցավեր պարանոցի, մեջքի, դաստակների հատվածում:

 

Երբ մենք երկար ժամանակ համակարգչի առջև նստում ենք նույն դիրքով, մեջքի մկաններում լարվածություն է առաջանում, արյան շրջանառությունը դանդաղում է, ինչի արդյունքում հնարավոր է առաջանա բորբոքում: Խոսքը օստեոխոնդրոզի մասին չէ, խոսքը մկանային յուրահատուկ «շրջափակման» մասին է: Ինչու շրջափակում… Որովհետև մեջքի մկանները ճնշում են նյարդերը, որոնք դուրս են գալիս ողնուղեղից` առաջացնելով ցավ և զգայունակության խախտում: Եթե ճնշման են ենթարկվել պարանոցի հատվածի նյարդերը, տհաճ լարվածություն կզգաք մեջքի հատվածում, ըստ ձեր նստած դիրքի` հնարավոր է ցավեր զգաք նաև ոտքերի հատվածում:

 

Իսկ ինչպես օգնել ձեզ և ձեր աշխատակիցներին:

 

Նախ պետք է աշխատանքային հարմարավետ պայմաններ ստեղծել. աթոռի բարձրությունը պետք է լինի 75 – 85 սմ: Ցանկալի է նստել պտտվող աթոռի վրա, որը հենակներ ունի բազուկների համար: Ստեղնաշարը պետք է հարամարեցնել այնպես, որ ձեր դաստակները կախված չլինեն: Խորհուրդ է տրվում օգտագործել մեծ մկնիկ:

 

Մաշկային ալերգիա, մազաթափություն, թթվածնային քաղց:

 

Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրասարքավորում, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է: Էլեկտրամագնիսական դաշտը նպաստում է ձեռքերի, դեմքի և պարանոցի ալերգիկ երևույթների, մազերի չորությանը: Կանանց խորհուրդ է տրվում միշտ ունենալ դեմքի փափկությանը նպաստող կոսմետիկ միջոցներ: Սենյակում, որտեղ համակարգիչներ են աշխատում, պետք է լինի լավ օդափոխման համակարգ: Մոնիտորների հեռավորությունն իրարից պետք է լինի 9-10 մք: Ցանկալի չէ, երբ աշխատողը գործ է ունենում միաժամանակ երկու մոնիտորի կամ հեռուստաէկրանի հետ: Չեն խանգարի նաև օդը թարմացնելու միջոցները:

 

Աչքերի ծակոց և ցավ, արցունքներ, կոպերի և բիբի կարմրություն, ցավ ճակատի հատվածում, հոգնածություն:

 

Այս բոլորը այսպես կոչված «դիսփլեյական» հիվանդության ախտանիշներն են, որոնք կարող են ի հայտ գալ, եթե երկար և առանց ընդմիջումների հետևում եք էկրանին: Աստենոպիայի /տեսողական հոգնածություն/ առաջին նշանները զգացվում են համակարգչի առջև առանց ընդմիջման 45 րոպե աշխատանքից հետո: Տեսողական գործառույթները կտրուկ թուլանում են երկու ժամ հետո: Իսկ չորս ժամ աշխատանքի արդյունքում հնարավոր է առաջանա տեսողական հյուծվածություն: Շատ կարևոր է մոնիտորի և Ձեր աչքերի միջև ճիշտ տարածության պահպանումը. այն է` 70 սմ:

 

Մոնիտորը պետք է դրված լինի այնպես, որ վրան վառ լուսամփոփի կամ արևի լույսը չընկնի: Եթե համակարգիչն օգտագործվում է դիզայնի համար, ապա մոնիտորը չպետք է լինի 17 դյույմից փոքր, իսկ ընտրված հաճախականությունը չպետք է լինի 85 հերցից պակաս: Որքան ցածր է ընտրված մոնիտորի հաճախականությունը, այնքան պարզ է պատկերը, և քիչ են հոգնում աչքերը: Պետք է աշխատել, որ մեծ հակադրություն չլինի էկրանի և տվյալ սենյակի գույների միջև: Ոչ մի դեպքում չի կարելի համակարգչով աշխատել մութ կամ կիսամութ սենյակում: Սենյակի իրիկնային լուսավորությունը ցանկալի է լինի երկնագույն երանգի: Ցերեկային ժամերին ևս ցանկալի է դիսփլեյի շուրջը ստեղծել երկնագույն ֆոն պատերը ներկելու միջոցով: Ամեն 40 – 45 րոպեն մեկ պետք է կատարել կարճատև մարմնամարզական դադար. աչքերի պտտում ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակը, թեթև մարմնամարզական վարժություններ ամբողջ մարմնի համար, թեկուզ այդ ամենը տևի մի քանի ակնթարթ:

 

Ներվային պահվածք, ճնշման բարձրացում, հիշողության և քնի խախտումներ:

 

Այս ամենը սթրեսի արդյունք է, որն առկա է ցանկացած աշխատանքում: Սակայն սթրեսի աստիճանը ուղղակիորեն կապված է ձեր համակարգչի հետ: Համակարգիչը, որը «կախվում է», կորցնում է կարևոր տեղեկություններ կամ դանդաղեցնում է ձեր աշխատանքը, չի նպաստում հոգեկան հանգստությանը: Այնպես որ արագագործ համակարգչի ընտրությունը լիովին արդարացված կլինի:

Սկզբնաղբյուր. erkusov.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am
Հոգեբաններն անվանել են աշխատավայրում սթրեսի 8 նշան. 1in.am

Մի փոքր սթրեսն աշխատավայրում կարող է լավ ազդել աշխատունակության վրա: Սակայն մշտական սթրեսը բացասաբար է ազդում առողջության վրա: Այդպիսի կարծիք ունի հոգեթերապևտ Ջոան Քինգսլին, որն արդեն 25 տարի զբաղվում է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...

Աշխատավայրում
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am
Կանայք տղամարդկանց կոլեկտիվում տառապում են քրոնիկ սթրեսով. գիտնականներ. 1in.am

Ինդիանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կանանց համար շատ դժվար է: Այս մասին հայտնում է informing.ru-ն: Մասնագետները չափել են կորտիզոլի (սթրեսի հորմոն) մակարդակը կանանց շրջանում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր Լրահոս կանանց համար
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...

Աշխատավայրում
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am

Lady.obozrevatel.com-ը մեթոդներ է առաջարկում աշխատավայրում սթրեսից ազատվելու համար...

Աշխատավայրում
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am
Ժամանակն արդյունավետ ծախսելու օգտակար խորհուրդներ. 1in.am

Bbcont.ru-ի փոխանցմամբ՝ մարդիկ, ովքեր սովորել են արդյունավետորեն ծախսել իրենց ժամանակը, տնտեսել են իրենց կյանքի 1/3-ը: Ժամանակն արդյունավետորեն ծախսելու համար կան մի շարք օգտակար խորհուրդներ: Դրանցից...

Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am
Էներգիայի պակասը լրացնելու 3 եղանակ. 1in.am

Healthinfo.ua-ի փոխանցմամբ՝ ամեն օր մենք կատարում ենք այնպիսի գործեր, որոնք պահանջում են մեր էներգիայի մեծ պաշարներ՝ աշխատանք, ընտանիք, երեխաներ...

Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am
Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post. 1in.am

NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»...

Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am
Արագ հանգստանալու 7 միջոց. 1in.am

Դեռ շատ գործ կա անելու, բայց էլ ուժ ու էներգիա չկա՞: healthinfo.ua-ն առույգությունն ու էներգիան արագ վերականգնելու մի քանի խորհուրդ է տալիս...

Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am
Մասնագետները պատմել են՝ ինչպես վարվել հարցազրույցի ժամանակ. 1in.am

Գվելֆի համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շատ կարևոր է չանհանգստանալ այն կապակցությամբ, արդյոք գործատուն տեսնում է քո հուզմունքը, թե ոչ: Ավելի լավ է կենտրոնանալ ընկերական...

Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am
Ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան. 1in.am

Հայտնի է դարձել, թե ինչպես կարելի է աշխատանքային օրվա ընթացքում պահպանել էներգիան: Դրա համար ընդամենը պետք է էներգիայով սնուցվելու համար հավելյալ աղբյուրներ փնտրել, գրում է...

Օգտակար խորհուրդներ
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...

Քուն, քնի խանգարումներ Աշխատավայրում
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը
Դրես-կոդի հոգեբանական նշանակությունը

Հայտնի է` կատարյալ արտաքին տեսքը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու կարևոր պայմաններից է: Շրջապատողների վրա ազդելու համակարգը շատ պարզ է մասնագետների կարծիքով...

Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am

Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...

Աշխատավայրում
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am
Կարևոր փաստեր՝ աշխատունակության մասին. 1in.am

Առավոտյան 6-7-ը «պատուհան է», երբ ամենալավն աշխատում է երկարատև հիշողությունը: Այդ ընթացքում ստացված ցանկացած տեղեկություն հեշտությամբ է...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ